National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.04.2021
Կբացառվեն չնախատեսված հիմքերով մերժումները
1 / 4

ՀՀ ԱԺ պատգամավորներ  Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Ղահրամանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Ցիրունյանի եւ Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ապրիլի 16-ի նիստում խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նախագծով առաջարկվում է միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտների եւ միջինից բարձր ռիսկայնության օբյեկտների համար նախատեսված տեխնիկական պայմանների փոխարեն տրամադրել ելակետային տվյալներ, որը չի առաջացնի մատակարար կազմակերպությունների կողմից լրացուցիչ աշխատանքների կատարում:

Արդյունքում կբացառվի կառուցապատողների հայտերի` օրենսդրությամբ չնախատեսված հիմքերով մերժումը, անբարենպաստ ելակետային տվյալների եւ տեխնիկական պայմանների տրամադրումը, ինչպես նաեւ Կառավարության կողմից սահմանված ժամկետների բաց թողումը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագծի առնչությամբ տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, աշխատանքային քննարկումներ շահագրգիռ կազմակերպությունների հետ, ստացվել են գրավոր մի շարք առաջարկություններ:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձավ ճարտարապետահատակագծային նախագծին, որն սահմանափակումներին վերաբերող տեղեկությունների ամբողջությունն է տվյալ տարածքում կառուցապատում իրականացնելու վերաբերյալ: Ըստ Հռիփսիմե Գրիգորյանի՝ հետագայում այդ տեղեկությունները պետք է լինեն թվային տիրույթում: Քաղաքաշինական բոլոր ծրագրերի (այդ թվում` գոտիավորման) փաստաթղթերն ամբողջությամբ պետք է լինեն հրապարակային, եւ կառուցապատողը հնարավորություն կունենա մուտք գործելու համայնքի կայք եւ ծանոթանալու տեղեկություններին: Օրենքի փոփոխության նպատակն է  կառուցապատողի համար ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ ճարտարապետահատակագծային տեղեկանք ստանալու համար:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը ներկայացրեց պարզաբանումներ «ելակետային տվյալներ» արտահայտության վերաբերյալ՝ նշելով, որ այն կօգնի արագացնել ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացման գործընթացը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am